Փաշինյանն ասում է՝ տանը երեխա չունե՞ք, գնացեք, հետը յոլա գնացեք․ անհետ կորած զինծառայողի ծնող

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Վերջին անգամ Փաշինյանի հետ նրանց հանդիպումը տեղի է  ունեցել մայիսի 11-ին։

«Հանդիպումների ժամանակ ոչ մի բան չի ասում, ինքը պատասխան չունի։ Ասում է՝ տունը երեխա չունե՞ք, գնացեք, հետները յոլա գնացեք։ Ասում է՝ երկրի վիճակը տեսնո՞ւմ եք։ Ասում է՝ իմ պապն էլ է անհետ կորած, դուք էլ գնացեք հարմարվեք»,-Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց անհետ կորածի ծնողը։
Ծնողներն ուղևորվեցին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու:

«Անդրանիկ Քոչարյանի հետ պետք է քննարկենք մեր երեխաների հարցը, որ հասկանանք՝ մինչև երբ մենք պիտի սենց քարշ գանք։ Հունվարից մինչև այսօր մեզ ասում են՝ համբերե՛ք»,- ասաց ծնողներից մեկը: