Թուրքիան քարոզչական գրոհ է սկսել Disney Plus-ի դեմ

Ուրեմն, Disney Plus-ի կողմից նկարահանվում է «Աթաթուրք» սերիալը՝ բաղկացած վեց սերիայից, որը նախատեսվում էր համաշխարհային մակարդակով ցուցադրել Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին՝ 2023 թ․ հոկտեմբերի 29-ին։

Սակայն, ըստ թուրքական քարոզչամեքենայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի լոբբիստական աշխատանքի արդյունքում սերիալը համաշխարհային մակարդակով չի ցուցադրվելու՝ բավարարվելով միայն թուրքական կինոթատրոններով։

Վերջին օրերին, բայց հատկապես այսօր առավոտյան թուրքական կողմը քարոզչական գրոհ է սկսել Disney Plus-ի դեմ. հաջորդիվ, երևի թե մեդիայում և սոցցանցերում կտարածվի Թուրքիայի շները միասնական ոռնոցը։

Մեր տելեգրամյան ալիքում, որի հղումը մեկնաբանությունների հատվածում է, օպերատիվ կերպով ներկայացվում են թուրքական բոլոր թեմատիկ արձագանքները։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից