Հայոց Ցեղասպանության հանցագործությանը ժամանակին պատշաճ գնահատական չտալն է պատճառը

«Հայոց Ցեղասպանության հանցագործությանը ժամանակին պատշաճ գնահատական չտալն է պատճառը, որ Ադրբեջանը կարծում է, թե անպատիժ` ինչպես Թուրքիան, կարող է Արցախում իրականացնել մարդկության դեմ ուղղված հանցագործություն` էթնիկ զտում և ցեղասպանություն։

Որպեսզի կանխարգելենք սա, աշխարհը պետք է արդարացի գնահատական տա և ստիպի Թուրքիային փոխհատուցել Հայոց Ցեղասպանությունն իրագործելու համար։

Իսկ այսօր Ադրբեջանի կողմից կատարվողը պետք է որակվի ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն, համապատասխան հետեւանքներով։

Սա իհարկե այն դեպքում, եթե ինչպես իմ շատ հայրենակիցներ են հավատում, աշխարհը միջազգային իրավունքի վրա է հիմնված և մեծ պետությունները (արևմտյան) ունեն և հիմնված են արժեքային բարձր հենարանի վրա»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից