Արգելվել է հերթական հայի մուտքը Հայաստան. Արենի Մարկոսյանը հացադուլ կհայտարարի օդանավակայանում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Արգիշտի Գևորգյանը գիշերը եղել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ հերթական ահազանգի հետքերով։ Պարզվել է` արգելվել է հերթական հայի մուտքը Հայաստան․ այս անգամ այդ թափի տակ է ընկել լիբանանահայ Արենի Մարկոսյանը։ Նա հայտարարել է, որ օդանավակայանը լքել չի պատրաստվում և հացադուլ կհայտարարի հենց օդանավակայանում։

«Կարող ենք փաստել, որ Հայաստանի դռները փակվում են հայերի առաջ ու լայնորեն բացվում թշնամիների առաջ»,-օդանավակայանից հայտարարեց Քրիստինե Վարդանյանը: