Ըստ Տոնոյանի, պատերազմից մոտ երեք տարի անց, նոր ինքը հասկացել է, թե ինչի է իր վերադասի կողմից գործուղվել Մեղրի (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում ասում է, որ հոկտեմբերի 21 ից մինչև հոկտեմբերի 30 ը ընկած ժամանակահատվածում վարչապետի հանձնարարությամբ գտնվում էր Մեղրիում:

Ըստ Տոնոյանի, պատերազմից մոտ երեք տարի անց, նոր ինքը հասկացել է թե ինչի՞ է իր վերադասի կողմից գործուղվել Մեղրի:

Պատկերացնո՞ւմ եք:

Պատերազմի մեջ գտնվող երկրի ՊՆ ղեկավարը հանձնարարական է ստանում իր վերադասի կողմից, և երեք տարի անց նոր հասկանում է, թե ինչի՞ համար էր այդ հանձնարարականը ստացել:

Հ.Գ

Ոնց փորձում եմ ՍԻՆԹԵԶԵԼ, մեկը մեկից ունիկալ են…

«Հենակետ» կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից