«Պատրոն Դավոն» նորից կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 1-ին, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը․ նա կրկին կկալանավորվի։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գալստյանը վերջին անգամ կալանավորվել է հունվարի 31-ին:

Նա ազատ էր արձակվել գրավի դիմաց: