Փաշինյանի աշխատակազմը չի պարզաբանում` երբ է Լաչինի միջանցքի երթուղին չհամաձայնեցված փոխվել

Փաշինյանի աշխատակազմը չի պարզաբանել, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբ են պայմանավորվել Լաչինի միջանցքի երթուղին փոխելու մասին՝ առանց Երևանի հետ համաձայնեցնելու։

«Առաջարկում ենք Ձեր հարցումն ուղղել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին», – ասված է @ArmeniaSputnik-ի հարցմանն ի պատասխան։

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պայմանավորվել են Լաչինի միջանցքի երթուղին փոխելու մասին՝ առանց Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու: