Նիկոլ հայադավի, Նիկոլի ոհմակի, Եվրամիության կամ եվրոքաղպոռնիկների հիբրիդային պատերազմը Հայաստանի և հայերիս դեմ. 2

Սկիզբը՝ այստեղ 

Նիկոլ հայադավն անցյալ շաբաթ Հայաստան ժամանած եվրոքաղպոռնիկներին ոչ միայն շնորհակալություն է հայտնել հիբրիդային սպառնալիքների դեմ շարունակվող պայքարում իրենց օգնելու համար, այլև նշելով, որ այսօր դեմ առ դեմ բախվել են ապատեղեկատվության տարածման խնդրին, հույս է հայտնել, որ Եվրամիությունը (ԵՄ) կաջակցի հիբրիդային սպառնալիքներից կամ հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկը հանդիսացող ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում:

ԵՄ-ն, իհարկե, աչք է փակել այն իրողության նկատմամբ, որ իրենից այս աջակցությունը հայցողն հենց ինքն է իր ոհմակի (չարախմբի) հետ միասին հիբրիդային պատերազմ վարում հայերիս ու Հայաստանի դեմ, իսկ աչք է փակել, քանի որ Եվրամիությունը նույնպես, Նիկոլի և Նիկոլի հանցախմբի հետ միասին, մասնակիցն է մեր դեմ վարվող այդ հիբրիդային պատերազմի:

Ապատեղեկատվության տարածումից ու դրա դեմ պայքարի անհրաժեշտությունից, ինչպես նշել ենք նախորդիվ, խոսել է մեկը, որի, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկաներն» օրնիբուն զբաղված են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և ընդդիմության այլ գործիչների հասցեին հրեշավոր ստերի ու կեղծիքների տարածմամբ:

«Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն մեզ կաջակցի փորձի կամ այն գործիքների փոխանակման հարցում, որոնք արդեն ներդրված են ԵՄ-ում, ակնկալում ենք ավելի լայն հասանելիություն (գործիքներին. խմբ.) դրանք Հայաստանում կիրառելու համար»,- նկատի ունենալով ապատեղեկատվության տարածման դեմ պայքարը, ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որը Հայաստանում ապատեղեկատվության թիվ 1 տարածողն է, գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարը:

Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ԵՄ-ից ինչ փորձի և գործիքների իրականում ոչ թե փոխանակում, այլ ստացում կամ ավելի լայն հասանելիություն է ակնկալում Նիկոլ հայադավը, նշենք, որ խոսքն արհեստական բանականության հիման վրա համակարգչային այնպիսի ծրագրերի, ալգորիթմների ու դրանց կիրառման հմտությունների մասին է, որոնք թույլ են տալիս, առանց մարդու մասնակցության, ավտոմատ կերպով «Յութուբում», տարբեր սոցիալական ցանցերում հայտնաբերել և արգելափակել, չեզոքացնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ձեռնտու չէ եվրոճիվաղներին, եվրոպոռնիկներին, Նիկոլին և իր ոհմակին:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեռ մարտի 4-ին նշել էր, որ Եվրամիության կողմից Հայաստան «արագ արձագանքման խումբ» ուղարկելն ինչ-որ հիբրիդային գրոհներ հետ մղելու համար «մոլդովական սցենարի ակնհայտ պրոյեկցիան է»: Զախարովան միաժամանակ ընդգծել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի համապատասխան դիմումի դեպքում ձևավորել և այնտեղ ուղարկել հիբրիդային գրոհները հետ մղող փորձագետների խումբ՝ նմանակությամբ այն փորձագիտական խմբի, որը Երևանը հայցում է ԵՄ-ից: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այս առաջարկի իմաստը հետևյալն էր՝ դե ընդունեք մեր այս առաջարկը, մերոնք գան այդտեղ, տեսնենք ինչ նկատի ունեք և իրականում ում կողմից են այդ հիբրիդային գրոհները, որոնց, անշուշտ, կհակազդեն:

Դրանից հետո Հայաստանի իշխանությունները կեղծավորաբար հայտարարել են այդ ոլորտում ռուսական փորձն ուսումնասիրելու պատրաստակամության մասին, սակայն ռուսական կողմին դիմում չեն ներկայացրել փորձագիտական խումբ ուղարկելու համար, քանի որ այդ դեպքում կպարզվեր, որ Հայաստանի դեմ դրսից հիբրիդային պատերազմ իրականում վարում են Նիկոլի սիրած ԵՄ-ն և Արևմուտքը, Արևմուտքի հայտնի ուժերը:

Ապրիլի 21-ին Եվրոպական Միության Խորհուրդը, հայկական կողմի դիմումի հիման վրա, որոշում է կայացրել Հայաստան ուղարկել նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու հանրապետության ժողովրդավարական կայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ջանքերին:

Ընդգծենք, որ Նիկոլի և իր ոհամակի համար, ինչպես եվրոպոռնիկների համար, «ժողովրդավարական» ասվածը ճիշտ հակառակն է՝ հակաժողովրդավարականը, և եվրոէմիսարներն այստեղ են եկել հակաժողովրդավարականի կայունության ամրապնդման, այդ թվում՝ Հայաստանում ռուսական հեռուստաընկերությունների միջոցով մատուցվող ճշմարտությանը հակազդելու միջոցների մշակման, այդ ուղղությամբ Նիկոլենց ջանքերին աջակցելու համար:

Եվրամիությունում նույնպես ապատեղեկատվության տարածման վտանգներից, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի անհրաժեշտությունից են խոսում նրանք, ովքեր, ստախոս Նիկոլի պես, հենց իրենք են ապատեղեկատվության տարածողներ: Հեռու չգնանք, ահավասիկ Եվրոպական քաղաքական համայնքի կարկառուն ներկայացուցիչներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Երևանում մայիսի 4-ին ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, ասել է.

«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ համարվում էր Ռուսաստանի դե ֆակտո արբանյակը։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք այդքան շատ նոր այցելություններ ձեր երկիր, շատ ցուցադրական է»:

Մակրոնը, իհարկե, ստել է: Նրան նախորդած Ֆրանսիայի 3 նախագահներ այցելել են Հայաստան՝ Ժակ Շիրակը 2006 թվականի սեպտեմբերի 29-ին, Նիկոլա Սարկոզին 2011թ. հոկտեմբերի 6-ին երկօրյա պետական այցով, Ֆրանսուա Օլանդը 2014թ. մայիսին պետական այցով և 2015թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2018թ. օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով: Հայաստան է եկել նույնիսկ անկրկնելի անտիսովետչիցա Մարգարետ Թետչերը։

 

Արթուր Հովհաննիսյան