ԻՔՄ-ն մինչև կես մլն դրամ պարգև է խոստանում՝ դպրոցականներին կամ ուսուցիչներին ստիպողաբար ՔՊ-ի քարոզարշավին տանելու տեղեկության համար
«Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները»,-ֆեյսբուքյան էջում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորումից»(ԻՔՄ) ՀԿ-ի համահիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով.
«Անկախ դիտորդ» դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։
Հավելեմ, որ «Անկախ դիտորդ» դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
Հետևաբար, եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների դասատուներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» մինչև կես միլիոն դրամ պարգև կստանա։

