Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղինեեր» ընկերությանը պատկանող գնացքը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի և գնացքի սլաքավարի ինքնությունը։

