Բայդենը հայտարարել է, որ քաղաքականության մեջ է արդեն 600 տարի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Մեն նահանգում դրամահավաքի միջոցառման ժամանակ, կատակել է, որ քաղաքականության մեջ է արդեն 600 տարի:

«Ես գիտեմ, որ արտաքինից չես ասի, բայց ես երկար ժամանակ զբաղվում եմ դրանով։ Ես այստեղ եմ արդեն 600 տարի», – նրա խոսքը փոխանցում է «ՏԱՍՍ»– ը:

Նույն միջոցառման ժամանակ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատարեց նախագահը, որն այս տարվա նոյեմբերին կդառնա 81 տարեկան, հեռացել է բեմից՝ մոռանալով ստորագրել այն փաստաթուղթը, որի համար նա գործուղման էր եկել: Օգնականի հիշեցումից հետո Սպիտակ տան ղեկավարը վերադարձել է ամբիոն և ասել. «Ես մոռացել եմ, որ հրաման չեմ ստորագրել, այդքան խոսակցություն և ոչ մի գործողություն»: