Քաղաքացու առևանգման դեպքը պետք է լավագույնս ծառայեցնել Աղդամով «հումանիտար օգնության» տրամադրման թեման փակելուն

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Քաղաքացու առևանգման դեպքը պետք է լավագույնս ծառայեցնել Աղդամով «հումանիտար օգնության» տրամադրման թեման փակելուն: Ինչպե՞ս կարելի է քննարկել այդ հարցը, եթե Կարմիր Խաչն անգամ չի կարողանում կանխել բուժառության մեկնող քաղաքացու առևանգումը: Այս առևանգման դեպքը պետք է ուղղել Ադրբեջանի դեմ՝ բարձրացնելով հանրային ու միջազգային մեծ աղմուկ: Եթե դա չանենք, ապա այս մարդու կյանքը կդրվի վտանգի տակ, ավելին՝ սա կդառնա առևանգումների շղթայի սկիզբ:

Փաստացի, Ադրբեջանն իրագործում է ճիշտ նույն քաղաքականությունը, ինչ 1991-1992 թվականներին: Ոչինչ չի փոխվել այդ պետության գործելաոճի ու նպատակների մեջ, միայն մենք ենք միամտաբար հավատում իրենց «խաղաղասիրությանը»»: