ԱՄՆ-ը չի խրախուսում և չի աջակցում հարվածները Ռուսաստանի տարածքին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը չի խրախուսում Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելը և չի աջակցում դրանց, հայտարարել է Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Այսպիսով, նա պատասխանել է լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի գնդակոծությունը ուկրաինական կողմից։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ չենք խրախուսում Ռուսաստանի ներսում հարձակումները և չենք աջակցում դրանց», – Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: