ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Լաչինի միջանցք տանող ճանապարհին հետևում է իրադարձությունների զարգացմանը

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին, և հետևում է զարգացումներին: Այս մասին առաքելությունը հայտնել է իր Թվիթերի միկրոբլոգում՝ հրապարակելով նաև լուսանկարներ:

«Այսօր Եվրոպական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը եվրոպացի մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Լաչինի միջանցք տանող ճանապարհի տեղաշարժին՝ հայկական կողմից, որպեսզի առաջին ձեռքից ստույգ տեղեկատվություն ստանա ընթացիկ զարգացումների մասին»,- նշվում է եվրոպական առաքելության գրառման մեջ: