Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիա կայցելի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա։

Այս մասին Ստամբուլում APA-ի թղթակցին հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։

Նշվել է, որ այցի ընթացքում, որը կկայանա հուլիսի 31-ին, Ջեյհուն Բայրամովը կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։