«Վերելք»․ Որդիները հայրերի դեմ-8․ Առյուծածին մայրեր (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի՝ «Ինչպե՞ս ունենալ պետություն» շարքի ութերորդ թողարկման ժամանակ լսարանին է ներկայացվում Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքի «Առյուծածին մայրեր» գլուխը, ուր Նժդեհը կարծիք է հայտնում, թե հարկավոր է հայրենապաշտորեն դաստիարակել հայ կնոջը, նրա միջոցով արդեն կարելի կլինի հոգեփոխել հայ ընտանիքը, իսկ ահա այդ վերջինի միջոցով՝ հայությունը։ Նա գտնում է, թե հայրենապաշտորեն դաստիարակված հայ կնոջ միջոցով կարելի կլինի «դարձի և զգաստության հրավիրել հայության ազգայնորեն տկարացած տարրերը»։
Խնդիր, որն այսօր սահմռկելիորեն ծառացած է մեր դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում