Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի․ Մարիա Զախարովա

«Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունում»,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր է ձևավորել դրական մթնոլորտ Ադրբեջանի և Հայաստանի հանրությունների, փորձագիտական հանրույթների ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու համար, ռուսական աջակցությամբ, ինչպես նաև գործադրելու համար միջխորհրդարանական շփումները՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով։ Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, ինչպես բոլորս հիանալի տեսնում ենք ու հասկանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերն են քննարկվել երեկ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Հույս ունենք, որ նշյալ շփումներն առաջիկայում կլինեն»,- ասել է նա։