Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը

Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, հանդիպում եմ ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:

Ռազմական կցորդներին ներկայացրել եմ ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- նշել է Պապիկյանը: