Այս թերուս տգետը սեփական դավաճանությունը քողարկելու համար պատրաստ է թուրքից թուրք լինել

Լուսանկարում պատկերվածն ինչ-որ թղթի կտորներ է բերել իր մի դերասանի թատրոն ասուլիսին, որոնք իրանակում զուգարանի թղթից ավելի էժան արժեք ունեն ու փորձում է ապացուցել, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ» ու այդ ամենը բարդում է նախկինների վրա…

Մեկը չկա հարցնի` Իսկ այս 30 տարում Բաքվի ղեկավարներն այդ մասին ինչո՞ւ չէին բարձրաձայնում… Չէին հասկացե՞լ, որ Հայաստանը վաղուց Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս…

Այս թերուս տգետը սեփական դավաճանությունը քողարկելու համար պատրաստ է թուրքից թուրք լինել ու «ապացուցել», որ Մութալիբովը, Էլչիբեյը, Ալիևները տգետ են ու չեն հասկացել, որ Հայաստանը նախկինում բազմիցս Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու իր շնորհիվ է, որ այն «բացահայտվել» է…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից