120 000 արցախցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարց չի քննարկվում. Փաշինյան

Հայաստանը արցախցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարց չի քննարկում։

Այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը քննարկո՞ւմ է ոչ ցանկալի զարգացումների դեպքում 120 հազար արցախցիների Հայաստանում վերաբնակեցման հարցը, վարչապետը պատասխանեց. «Հայաստանը արցախցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարց չի քննարկում, Հայաստանը քննարկում է ԼՂ հայության՝ սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»:

Հարցին, թե արդյոք ռուս գործընկերների հետ քննարկե՞լ է Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, և որքանով է դա իրատեսական, Փաշինյանն ասաց. «Ես ուղղակի արձագանք չունեմ, որովհետև դա ինձ չի վերաբերում: Ես նման քննարկում երբևէ չեմ ունեցել»: