ՀՀ երրորդ նախագահի կարևոր մեսիջները ներքին և արտաքին լսարանին

Սերժ Սարգսյանը խոսեց այն աղետից, որը առկա է և հնարավոր զարգացումներից: Փաստացի որքան էլ դաժան լինի իրականությունը, սակայն պետք է փաստել, որ Հայաստանի իշխանությունների պրոադրբեջանական քարոզչության և քաղաքականության ֆոնին Սերժ Սարգսյանը չունենալով պաշտոն և իշխանություն, շարունակում է վարել այն քաղաքականությունը, որ Հայաստանին բազմիցս փրկել է աղետներից և չեզոքացրել արտաքին դաշտի բլիցկրիգերը:

Սերժ Սարգսյանի խոսքից հատկապես պետք է առանձնացնեմ այն, որ խոսվեց ոչ միայն Արցախի, այլ նաև դրա տրամաբանական շարունակություն՝ Հայաստանից: Գերտերությունները շատ լավ գիտակցում են, որ չափ ու սահման չունեցող, լկտիացած և հաղթանակով արբած Ալիևը արդեն իսկ թաթը փորձում է դնել Հայաստանի վրա:

Աշխարհը պետք է հստակ գիտակցի, որ խառը լինելը այլ երկրներում չի նշանակում, որ Արցախի հարցը այպես հեշտ լուծվելու է: Արցախի հարցը նման կերպ չակերտավոր լուծելու հետևանքով առաջ է գալու Հայաստանի հարցը և գլխացավանքը, նոր տարածքի քավոր կանգնելն ու հավակնությունները էլ ավելի մեծ սրացումների են հանգեցնելու:

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից