Հունաստանում հրդեհը լափում է անտառը, բնակելի շենքերը, զբոսաշրջային կենտրոնները․ տասնյակհազարավոր զբոսաշրջիկներ են տարհանվել

Հունական Հռոդոս կղզի-հանգստավայրը տուժել է ուժեղագույն անտառային հրդեհներից, 7 օր շարունակվում են հրդեհները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրդեհները ոչնչացնում են ոչ միայն անտառը, այլև բնակելի շենքերը, խանութները և զբոսաշրջային կենտրոնները: Արտակարգ պատահարն ազդել է հանգստի հանրաճանաչ վայրերի վրա. իշխանությունները որոշել են տարհանել հուլիսին Հռոդոս այցելած ավելի քան 30 հազար զբոսաշրջիկների: Ամենալուրջ վնասը կրում են Կիոտարիի և Լարդոսի հարավային շրջանները։

Բացի տասնյակ հազարավոր արդեն տարհանվածներից, ոստիկանությունը կարգադրել է տարհանել ևս 15 000 մարդու։

Հունաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 45 աստիճան: Ինչպես նշում են մասնագետները, երկիրը բախվել է նոր ռեկորդներ սահմանող անոմալ շոգին։