Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթեր

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են.

«Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող  այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի  տեսքով  տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հունիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան  ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք:

Օգնությունը ստանալու համար պետք է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը)»։