Սերժ Սարգսյանի խոսքին ականջալուր պետք է լինեն աշխարհի բոլոր անկյուններից

Այն, որ 3-րդ նախագահը, միշտ եղել է ու կա Արցախի կողքին, դա ես չէ, որ պետք է ասեմ։ 3-րդ նախագահը անում է այն, ինչ պետք է անի երկրի իրական ղեկավարն այս օրհասական պահին։ Այս ուղերձը, ոչ միայն սրտացավ ղեկավարի, այլ իրական հայ տեսակի սրտացավ պոռթկումն էր։ Այս ուղերձը մտածող ու մտահոգ մարդու սրտի խոսքն էր, օգնության կանչն ի աջակցություն այն քաղաքացիների, ովքեր դավաճան ղեկավարների պատճառով կյանքի կռիվ են տալիս։

Սերժ Սարգսյանի խոսքին ականջալուր պետք է լինեն աշխարհի բոլոր անկյուններից, որովհետև սա ոչ թե քաղաքական հերթական խնդիր է, սա մարդկային կյանքեր փրկելու պահ է, սա հարց է, որը լուծումներ չստանալու դեպքում աղետ է դառնալու 120000 արցախցիների համար։

Սով, հումանիտար տարրական պահանջների պակաս, անճարություն, անսահման հերթեր։ Կարծես դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում հնարավոր է այսպիսի խնդիրների առաջ կանգնի մարդը, բայց այսօր Արցախն ու արցախցին մնացել են մենակ ամբողջ աշխարհում։ Այսօր Արցախն ու Արցախցին անտարբերության զոհ են դարձել։ Մարդիկ՝ մեծ, թե փոքր, մահանում են թույլ ու աներես ղեկավարների պատճառով։

Սերժ Սարգսյանի ուղերձը, սթափության կոչ է ամբողջ աշխարհին ու մարդկությանը՝ ահազանգ է մոտալուտ մեծ ու անդառնալի կորուստներից հեռու մնալու համար։

Եղեռն տեսած ազգն այսօր կանգնած է նոր ցեղասպանության եզրին։ Այն, որ այս իշխանություններից ինչ-որ բան սպասելը անիմաստ ու ծիծաղելի է, մի անգամ չէ, որ ասվել է։ Ցավալի է, բայց այսօր աշխարհի այլ երկներից մենք ավելի մեծ հույսեր ու սպասելիքներ ունենք, քան Հայաստանի ղեկավարներից։

Պի՛նդ կաց Արցախ, արցախցի չկորցնե՛ս տոկունությունդ։

Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, իսկ արցախցին ապրելու և արարելու է Արցախում։

Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից