Իրանը զանգվածային զորավարժություններ է անցկացնում

Իրանի ՌՕՈՒ-ն ԱԹՍ-ների մասնակցությամբ զանգվածային զորավարժություններ է անցկացնում։ Այն Սպահանում անցկացվում է նոր մարտավարության կիրառմամբ:

Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ ՌՕՈՒ բոլոր բազաներն ակտիվորեն գործելու են, իսկ գլխավոր դերը ստանձնելու է Սպահան  նահանգի Շահիդ Բաբայի օդային բազան, հաղորդում է IRNA-ն։