Մենենդեսն առաջարկել է փոփոխել ԱՄՆ պաշտպանության մասին օրենքը՝ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար

ԱՄՆ սենատոր, Սենատի միջազգայի հարաբերությունների գծով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագծեր՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Հայաստանի և Արցախի հայերի դեմ ագրեսիայի և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև դադարեցնելու ռազմական տեխնիկայի արտահանումը Բաքու։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA):  

Օրենսդրական փոփոխություն 907-ի վերապահումը ուժը կորցրած ճանաչելու մասին

«Հայաստանի արևելքի վրա Ադրբեջանի հարձակումից գրեթե մեկ տարի և Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության շրջափակումից  ավելի քանի 200 օր անց հստակ է, որ Ադրբեջանը հարձակողական ուժեր է կիրառում և շարունակում է անպաշտպան հայ բնակչության շրջափակումը»,- ասել է Մենենդեսը։

«Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի վերապահման ամենամյա կիրառումը խախտում է օրենքի ոգին։ Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը՝ հստակ է, որ վերապահումն օգտագործելու պայմանները չեն պահպանվում՝ ներառյալ հավաստիացումները, որ վերապահումը չի նպաստի Հայաստանի դեմ հարձակողական գործողություններին։ Օրենքի նկատմամաբ այս ծաղրական վերաբերմունքը հաշվի առնելով՝ ճիշտ ժամանակն է ուժը կորցրած ճանաչելու վերապահումը և ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ վերջ դնելու հայերի նկատմամբ ագրեսիվ գործողություններին։ Ես կանգնած եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, ովքեր սովիվտանգի առաջ են, և Հայաստանի ժողովրդի կողքին, ովքեր շարունակում են վերականգնվել սեփական վնասներից, որոնք կրել են Ադրբեջանի ներխուժումներից իրենց հայրենիք»,- հավելել է նա։

Այս նախաձեռնությունը արգելում է Ազատության պաշտպանության մասին օրենքի 907-րդ բաժնի վերապահման շարունակական կիրառումը։ 1992 թվականին ընդունված օրենքի 907-րդ բաժնով արգելում է Ադրբեջանին լայնամաշտաբ օգնության տրամադրումը, քանի դեռ այն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր տեսակի շրջափակման և հարձակողական քայլերի դադարեցման ուղղությամբ։ Բաժնի վերապահումների համաձայն օգնություն կարող է տրամադրվել, եթե այն անհրաժեշտ է՝ աջակցելու Միացյալ Նահանգների ջանքերին՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Այս վերապահումից օգտվելով ԱՄՆ-ն ամեն տարի խոշոր ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին՝ Իրանի դեմ սպառնալիքի չեզոքացման պատրվակով։ 

Օրենսդրական փոփոխություն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին ուշադրություն հրավիրելու մասին

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները անհրաժեշտություն են Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելու համար»,- ասել է սենատորը։

«Առանց արդարության խաղաղություն լինել չի կարող։ Այդ պատճառով և խորապես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք հետաքննել բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Ավելի, մենք պետք է ճնշում գործադրենք Ալիևի ռեժիմի վրա՝ կանխելու ապագա հանցագործությունները՝ այդ թվում նաև պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով»,- նշել է նա։

Այս նախաձեռնությամբ կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և աջակցություն է հայտնվում պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու գործիք։ 

Օրենսդրական փոփոխություն, որով արգելվում է Արբեջանին զենքի վաճառքի նոր արտոնագրերի տրամադրումը 

«Այս տարվա սկզբին ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել այն բանի շուրջ, որ Առևտրի նախարարությունը դիտարկում էր Ադրբեջանին հրազեն մատակարարելու հարցը»,- հիշեցրել է Մենենդեսը։

«Ադրբեջանի գործող ագրեսիայի միջակայքում նման արտահանման շուրջ քննարկումներն անընդունելի են։ Ժամանակն է հավաարումից հանել անորոշությունն ու հստակեցնել այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է արտահանել Ադրբեջան՝ դրա ագրեսիվ գործողությունների վարման ընթացքում»,- ասել է նա։

Այս փոփոխությամբ արգելվում է Ադրբեջանի կառավարությանը հրազենի կամ այլ հարձակողական պաշտպանողական կամ ռազմական տեխնիկայի արտահանման ցանկացած նոր լիցենզիայի տրամադրումը մինչև Ադրբեջանի նախագահի կողմից հավաստիացում ստանալը, որ Ադրբեջանը դադարեցրել է հարձակողական ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

ACA-ի նախագահ Սևակ Խաչադուրանը խորին երախտագիտություն է հայտնել նախագահ Մենենդեսի կողմից այս նշանակալից փոփոխությունների առաջարկի համար։ Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը անդադար հարձակումներ է գործել Հայաստանի վրա, իրականացրել է ռազմական հանցագործություններ և ներկայումս ավելի քան 222 օր ապօրինի շրջափակման մեջ է պահում Արցախը։ Ալիևյան բռնապետության կողմից իրականացվող այս շրջափակումն ուղղակիորեն խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի վճիռը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել միջանցքով ազատ տեղաշարժը ։ «Ուստի կարևոր էՄիացյալ Նահանգների վարչակազմի և Կոնգրեսի համար կողմից Արցախի քաղաքացիներին աջակցությունը և Ադրբեջանի ղեկավարությանը Լաչինի միջանցքի անհապաղ բացման, շարունակական էթնիկ զտումների ծրագրի և տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումների դադարեցման պահանջ ներկայացնելը»: