Զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը

Հատուկ ռազմական գործողության գոտում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացի այդ, վիրավորվել է «ՌԻԱ Նովոստիի» ֆոտոթղթակից Կոնստանտին Միխալչևսկին։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է նաև «Известия»-ի լրագրողը։

Նշվում է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ, որտեղ գնդակոծության են ենթարկվել մի խումբ լրագրողներ։