«Հայաքվե»-ին ՔՊ-ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե»-ին  ՔՊ-ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին շաբաթովա արդյունքներն ամփոփող ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ-ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «Հայաքվե»-ի մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ-որ բանի դիմադրում է, հետո համաձայնում է: Ջանքեր ենք գործադրելու, որ ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք»,– նշեց նախաձեռնության համակարգողը։

Չալաբյանի խոսքով՝ երբ ստորագրությունների անհրաժեշտ թիվը հավաքվի, և ակնհայտ դառնա, որ ժողովուրդն աջակցում է այս նախաձեռնությանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ոչ միայն կսկսեն լուրջ քննարկումներ, այլև ճեղքվածք կառաջանա։

Նշենք, որ ստորագրահավաքը կավարտվի օգոստոսի 19-ին։