Ադրբեջանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում

Հանրապետությունում սկսվել են Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության կազմակերպման վարժանքները։ ՏԱՍՍ-ը ներկայացրել է հատված Ադրբեջանի ՊՆ-ի ատարածած հաղորդագրությունից։

Գործակալության տվյալներով՝ 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն անցկացվող «Խազրիի ալիք» զորավարժություններին մասնակցում են ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ցամաքային և առափնյա պահպանության ստորաբաժանումները։ Ընդհանուր առմամբ ներգրավված է 1500 մարդ։

«Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել հրամանատարների և շտաբի սպաների համատեղ գործողությունները Ադրբեջանի տարածքային ջրերում սպառնալիքի դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։