Ստեփանակերտում տրանսպորտային միայն երկու երթուղի է աշխատում. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղուց, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը: Այդ մասին նշված է ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ֆեյսբուքի» էջում:

«Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- նշված է գրառման մեջ: