ՀՀ ԱԳՆ-ը ողջունել է եվրոպական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ՀՀ-ում եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում։

«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից: