Հայաստանին տված խոստումներն անշեղորեն կատարվել են․ Միշուստինը՝ Վերին Լարսի մասին

Վերին Լարսի անցակետում հաջողվել է ռեկորդային արդյունքների հասնել մեքենաների և բեռնատարների բացթողումների առումով. հունիսին բաց է թողնվել 31 622 բեռնատար: Տեմպը պահպանվում է նաև հուլիսին։

«Դա օրական հազարից ավելի բեռնատար է, այն դեպքում, երբ սեզոնին երեքից մինչև 3,5 հազար մարդատար մեքենա է անցնում նույն վայրում և մինչև 15 հազար ֆիզիկական անձ»,-ասել է Դավիդովը։

Իր հերթին, Միշուստինը նման փոխգործակցությունն անվանել է առողջ համագործակցություն։

«Մենք Սոչիում (այս տարվա հունիսի 7-ին) համապատասխան խոստումներ ենք տվել, որոնք անշեղորեն կատարվել են»,-ասել է նա։

Ռուսական մաքսատունը կոորդինացված աշխատում է վրացական կողմի հետ՝ Վերին Լարսում օպերատիվ սահմանային հսկողության համար, դրա թողունակությունն ավելացել է։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնային մաքսային ծառայության պետ Ռուսլան Դավիդովը, գրում է EaDaily-ն:

Նա նշել է, որ այդ հարցում իրենց օգնում են հայ գործընկերները։