Հյուսիսային Կորեան երկրորդ բալիստիկ հրթիռն է արձակել

Հյուսիսային Կորեան երկրորդ բալիստիկ հրթիռն է արձակել, հաղորդում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի առափնյա պահպանությանը:

Առաջին հրթիռն արդեն ընկել է։

Yonhup գործակալության տվյալներով` հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ: Զինվորականները վերլուծում են մանրամասն բնութագրերը, արկի տեսակը և հեռահարությունը։

Հարավկորեական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ բալիստիկ հրթիռի արձակումը կարող է ԿԺԴՀ-ի պատասխանը լինել Հյուսիսային Կորեային զսպելու հարցում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համագործակցությանը: