Հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 18-ին  տված հարցազրույցում ասել  է ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

«Այս պայմաններում, երբ չունենք դիզվառելիք, որպեսզի հովհարային անջատումների ժամանակ կարողանանք օգտագործել դիզելային գեներատորները, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում ոռոգման ուղղությամբ: Ոռոգումը, մեծամասամբ՝ 75 տոկոսով, կատարվում է  մեխանիկական եղանակով՝  արտեզյանների կամ պոմպերի միջոցով:  Հոսանքի բացակայությունն ազդում է  նաև այս ուղղության վրա»,-նշել է նախարարը: