Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան. Պոլյանսկի

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Մոսկվան հրաժարվել է երկարաձգել հացահատիկի գործարքը, որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանել են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։