Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է

Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է: Էդ սպիտակ վրանի ճիշտ տեղը ոչ թե նախագահականի աստիճաններն են, այլ ադրբեջանական անցակետի հենց դիմացը, որտեղ նստած սպասելու է հայկական կողմից տոննաներով բարձված անհրաժեշտ ապրանքները, դեղորայքը և այլնը անձամբ ընդունելուն, իսկ հետո էլ դիմի իր «կոշտ քայլերին»: Հակառակ դեպքում այս ամենը մեծ ֆարսի է նմանվում: Փորձեք անել քաղաքական քայլ և կտեսնեք արդյունքն ու ռեզոնանսը, փորձեք անել ապաքաղաքական իմիտացիա, կստանաք այն, ինչ ստացել և ստանում եք:

P.S. Դա կլինի ոչ թե արկածախնդրություն, այլ իր կողմից նկարագրված ծայրահեղ ծանր իրավիճակին համահունչ և հանդուգն լիդերերության քայլ: Պատմություն և բեկում կերտում են քաղաքական հանդգնությամբ, ոչ թե իմիտացիոն անհարմարվողականությամբ:

«Մեկ Հայաստան» կուսակցության փոպնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից