Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ Բալասանյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնելու

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը գնացել  է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբեյալ որոշում կայացնելու։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Որոշումը կհրապարակվի ժամը 19։00-ին»,- հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։