Վրաստանը կանտեսի Կիևի կոչը․ Սահակաշվիլու փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի արձագանքի իր պաշտպանյալին ներում շնորհելու Ուկրաինայի խորհրդարանի կոչերին։ Գրում է «ՌԻԱ նովոստի»-ին:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն կոչ էր արել Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարին հասանելիություն տրամադրել Սահակաշվիլիու մոտ, ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահին ծանր ֆիզիկական վիճակի պատճառով։ Ռադան նաև կոչ է արել ԵՄ երկրների խորհրդարաններին համապատասխան որոշումներ ընդունել Սահակաշվիլուն ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին, ովքեր պաշտպանել են այս որոշումը: Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը, ցավոք, մեծ ուշադրություն չի դարձնի այդ կոչին: Մենք փորձ ունեինք, երբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որ Սահակաշվիլին քաղբանտարկյալ է, կառավարությունը չարձագանքեց դրան, այլ ավելի շուտ ծաղրի ենթարկեց, ագրեսիվ հայտարարություններ արեց, այս դեպքում նույնը կլինի: Քանի դեռ յն չի զդել, մենք չպետք է հանձնվենք, պետք է պայքարել մինչև վերջ, և արդյունքը կլինի»,-«ՌԻԱ Նովոստի»-ի  փոխանցմամբ ասել է Խաչապուրիձեն՝ «Ռադա» հեռուստաալիքի եթերում։