Բրյուսելում այսօր կկայանա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 15։00-ին, Բրյուսելում նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով։