ԱՄՆ-ը Ուկրաինայի օգնությամբ փորձում է միավորել ՆԱՏՕ-ի երկրները Չինաստանի դեմ

Վաշինգտոնն «ուկրաինական հարցով» փորձում է ՆԱՏՕ-ի երկրների մի մասը միավորել Չինաստանի դեմ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է միջազգային հարցերով չինացի փորձագետ Ցյան Լիյանը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ դաշինքի որոշ մասնակիցներ կասկածում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտության մեջ՝ հաշվի առնելով նրա ընթացիկ խնդիրներն ու հնարավոր սպառնալիքները:

Իր հերթին Սպիտակ տունը զիջումների է գնում, կարծում է Ցյանը։ Ձգձգելով գործընթացը և աջակցելով նրանց, որոնք դեմ են Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ամերիկյան իշխանությունները հույս ունեն, որ փոխարենը այդ երկրները համերաշխություն կցուցաբերեն Չինաստանի հարցում ԱՄՆ դիրքորոշման հետ: