Ելիսեյան պալատ նամակ են ուղարկել՝ մեջը մարդու մատ․ Valeurs Actuelles

Փարիզում Ֆրանսիայի նախագահի նստավայրին փոստով մարդու մատ են ուղարկել։ Այս մասին հայտնում է Valeurs Actuelles պարբերականը։ Նշվում է, որ կասկածելի նամակը Ելիսեյան պալատ է հասել Բաստիլի գրավման օրվան ընդառաջ:

Պարբերականի տվյալներով՝ հայտնաբերվել է այն անձը, ում պատկանում էր մատը։ Թե ինչպես է վերջույթի հատվածը հայտնվել նամակում, չի հաղորդվում։