ՆԱՏՕ-ի երկրները վերջնականապես վերադարձել են «սառը պատերազմի» սխեմաներին. ՌԴ ԱԳՆ

Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները վկայում են այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը վերջնականապես վերադարձել է «սառը պատերազմի» սխեմաներին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Գրում է tvzvezda.ru-ն:

ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ դաշինքը Ուկրաինայի համար պատրաստել է Ռուսաստանի Դաշնության հետ հիբրիդային պատերազմում հիմնական սպառվող նյութի դերը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել աշխարհի շատ տարածաշրջաններ։

ՌԴ ԱԳՆ-ում խոստացել են, որ Ռուսաստանը ժամանակին կարձագանքի մարտահրավերներին ու սպառնալիքներին առկա բոլոր միջոցներով։ Շարունակվելու է նաև երկրի ամրապնդումը ռազմական առումով։