Զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, պետք է մտածել այդ ուղղությամբ․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)

Զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց կոնկրետ աշխատանքային խումբ այս պահին չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հարցի մեջ բազմաթիվ շերտեր են նկարագրված, օրինակ առյուծի, այս պահին չեմ ուզի մտնել մասնագիտական խոսակցության մեջ։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես ենք վերաբերվում ներկային, մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունը»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում