ՆԱՏՕ-ի առաջնորդները ընթրիքի ընթացքում հորդորել են հանգստանալ․ ինչի՞ց էր «տաքացել» Զելենսկին․ Bloomberg

Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպումից առաջ «տաքացել էր», գրում է Bloomberg-ը։

Նույն օրը՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահին զայրացրել էր այն, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետներ չէին նշել, և դա անվանել էր «աբսուրդային» որոշում:

Այդ պոռթկումը, իր հերթին, զայրացրել էր գործընկերներին, որոնք միլիարդավոր դոլարների զենք և օգնություն են փոխանցել Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանելու համար: ԱՄՆ-ը Զելենսկու սոցցանցային հարձակումից առաջ որևէ նախազգուշացում չէր ստացել:

Վիլնյուսում ընթրիքին ներկաներից մեկի խոսքով, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերադարձել էր իր հյուրանոց, մյուս երկրների առաջնորդները Զելենսկուն հստակ ուղերձ են փոխանցել:

Զելենսկուն ասվել է՝ պետք է հանգստանաս և դիտարկես ամբողջական փաթեթը։ Ընդհանուր առմամբ՝ Մեծ Յոթնյակի երկրները վերահաստատել են Ուկրաինայի հնարավոր անդամակցության վճռականությունը ու նոր ավտանգության երաշխիքներ են տրամադրել։

«Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, մարդիկ ցանկանում են երախտագիտություն տեսնել»,- հաջորդ առավոտ լրագրողների հետ զրույցում ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։