ՆԱՏՕ-ն անհրաժեշտության դեպքում Լեհաստան 100 հազար զինվոր տեղափոխելու ծրագիր է ընդունել. Լեհաստանի նախագահ

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ընդունել են «անհրաժեշտության դեպքում» 100 հազար զինվոր Լեհաստան տեղափոխելու ծրագիր, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, նրա ելույթը հեռարձակել է լեհական հեռուստատեսությունը։

«Ես կարող եմ բացատրել, թե ինչ է ենթադրվում. եթե հարձակում լիներ, օրինակ, Բրեստի դարպասների վրա (Բրեստի կողմից Բելառուսում), մեր տարածք պաշտպանության համար անհապաղ կուղարկվեին պլյուս-մինուս 100.000 ՆԱՏՕ-ի զինվորներ»,- ասել է քաղաքական գործիչը՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին։

Նրա խոսքով՝ դրանք այն պոստուլատներն են, «որոնք հաստատվում են ՆԱՏՕ-ի կողմից՝ պաշտպանական պլանների շրջանակներում»։

Այժմ հանրապետության տարածքում տեղակայված է դաշինքի մոտ 10 հազար զինվոր, որոնց մեծ մասը ներկայացնում է ԱՄՆ զինված ուժերը։

Բացի այդ, Լեհաստանում զենքերով պահեստներ կտեղակայվեն։