Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունները և Լաչինի միջանցքով տարանցման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինքենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար և առևտրային տարանցման կարևորությունը: Այդ մասին տեղեկնում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նրան տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման կարևորությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: