Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Ռուս դիվանագետ Ալեքսեյ Դեդովին հրավիրել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ հուլիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի և Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախարարների՝ իրանական երեք կղզիների՝ Աբու Մուսայի, մեծ և փոքր Տոմբերի համար բանակցությունների վեցերորդ փուլի ամփոփիչ հռչակագրի բովանդակության կապակցությամբ: Այս մասին տեղեկեցրել է «Իդեյլին»։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին չեղյալ է համարել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի և Ռուսաստանի՝ իրանական երեք կղզիների վերաբերյալ համատեղ հայտարարության բովանդակությունը: Նա ասել է, որ այդ կղզիները պատկանում են Իրանին, և այդ հայտարարություններն անհամատեղելի են Իրանի և նրա հարևանների միջև բարեկամական հարաբերությունների հետ:

Պաշտոնական Թեհրանը բողոք է հայտնել հռչակագրի բովանդակության վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցած ԻԻՀ ԱԳ նախարարի օգնական, նախարարության Պարսից ծոցի երկրների դեպարտամենտի ղեկավար Ալիրեզա Էնայաթին ընդգծել է, որ Պարսից ծոցում նշված երեք կղզիները պատկանում են Իրանին և կոչ է արել Ռուսաստանին ճշգրտել իր դիրքորոշումն այս հարցում:

ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հարգանքով է վերաբերվում Իրանի տարածքային ամբողջականությանը և որքան հնարավոր է շուտ Մոսկվային կտեղեկացնի Թեհրանի դիրքորոշման մասին: