Ի գիտություն այդպիսի սադրանքների բոլոր սիրահարներին

ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնության առնչությամբ պարբերաբար ահազանգում են իրազեկման աշխատանքներն իրականացնող մեր գործընկերների իրավունքների իրականացմանը կազմակերպված սադրիչների կողմից, որոշ դեպքերում՝ նաև անարգել խոչընդոտելու դեպքերի մասին:

Ի գիտություն այդպիսի սադրանքների բոլոր սիրահարներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը ազատազրկման տեսքով պատիժ է սահմանում 3-ից 6 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է իշխանական լրատվության միջոցներին դիմած իրենց անունը բացահայտել չցանկացող այն քաղաքացիների, որոնք իբր «բացահայտում են իրենց համոզելու փաստերը», ապա ավելորդ է անգամ պարզաբանել, որ հանրության շրջանում իրազեկման և պարզաբանման աշխատանքներ տանելը ոչ թե իրավախախտում է, այլ օրենսդրությամբ երաշխավորված իրավունք:

Հ.Գ. Շնորհակալություն իրավապահ իրավասու մարմինների այն աշխատակիցներին, ովքեր կարողանում են նաև գործով ապացուցել, որ իրենք ապաքաղաքական են, մեր օրերում դա առանձնահատուկ դրվատանքի արժանի քայլ է …

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից