Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լորա Կուպերի հետ. քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ: