Իշխող ուժը հակաօրինական և հակաքաղաքական մեթոդներով ՀՀ-ում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրություն. «Հայաստան»

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ՔՊ-ի ներկայացրած նախագծի վերաբերյալ.

«ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական։

«Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազավթման իր գործելակերպը՝ ցուցաբերելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ատելության և զրպարտության նորանոր ռեկորդներ:

Արհամարհելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի և մարդու իրավունքների  պաշտպանության վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և գործիչների աննահանջ վարքագիծը, իշխող ուժը հակաօրինական և հակաքաղաքական մեթոդներով Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրություն։

Ելնելով վերը նշվածից ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, դատապարտելով ՔՊ-ական գործելավոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը»։